«Միասնության հանրահավաքին հավաքվում ենք միասին վերացնելու այն բաժանարար գծերը, որոնք տարել են մեր՝ հայերիս միջև»,-ֆեյսբուքյան տեսանյութում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Տեղեկացնելով որ ապրիլի 11-ին ժամը 17։00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է լինելու՝ Մելոյանը շարունակեց.
««Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի» հետ դաշինքը գալիս է վերականգնելու այն իրականությունը, որտեղ հայը՝ հայի ձեռք է բռնում։ Մեր առաջնորդը գալիս է բերելու սպասված փոփոխությունները, բերելու սոցիալական ապահովություն, սոցիալական արդարություն, սոցիալական հավասարություն, համերաշխություն ու միասնականություն։ Մենք ապրելու են ուժեղ Հայաստանում, որտեղ այլևս գլխիկոր չենք զիջելու մեր հայրենիքի մասերը, ապրելու ենք Ուժեղ Հայաստանում։ Աշխարհին ներկայանալի ենք լինելու և թույլ չենք տալու թելադրեն, թե մենք մեր երկրում ինչ անենք։ Մենք ապրելու ենք ուժեղ Հայաստանում, որտեղ մեր Անկախության հռչակագիրը՝ մեր պետության ծննդյան վկայագիրը խաղարկելի չէ»։










