Ապրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, հավաքվում ենք Ազատության հրապարակում։ Այս մասին իր էջում տեղեկացնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Շիրազ Մանուկյանը։
«Գիտեմ, որ դուր չի գալիս, երբ պետությանդ ներկայացուցիչը ադրբեջանցիներին ավելի բարձր է դասում, քան իր սեփական ժողովրդին։ Գիտեմ, որ նաև դուր չի գալիս, երբ Հայաստանը, ինչպես ասես, հոլովում են։ Փաշինյա՛ն, stop, այստեղ քո խաղը գնալով ավարտվում է։ Քո ընտրություններում դու ունենալու ես մեծ պարտություն։ Հերիք է, որ մենք ունենանք թույլ առաջնորդ։Մենք չենք ուզում առաջնորդ, ում անվանում են հարբած ծաղրածու, մենք ուզում ենք առաջնորդ, ով իր անցած ճանապարհով ցույց է տվել, որ Հայաստանի կողքին է, որ կառուցող և արժանապատիվ հայ է։ Ապրիլի 11-ին , ժամը 17։00-ին լինելու ենք Ազատության հրապարակում, որպեսզի ունենանք ուժեղ Հայաստան, որտեղ ցույց կտանք, որ մենք ուզում ենք փոփոխություն, բարձրաձայնելու ենք դրա մասին»,- նշեց Մանուկյանը։










