Մեզ համար ամենակարևոր արժեքը երաշխավորված խաղաղությունն է․ Արման Աբովյան


Մեզ համար ամենակարևոր արժեքը երաշխավորված խաղաղությունն է․ Արման Աբովյան
Ապրիլ 9 19:10 2026

«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մշտապես ձգտել է դառնալ մեծամասնություն, և դա լիովին բնական ու հասկանալի է։ Եթե քաղաքական ուժը նման նպատակ չի դնում իր առաջ, դժվար է նրան իսկապես քաղաքական ուժ անվանել»,- ԲՀԿ համագումարից և «Առաջարկ Հայաստան» ծրագրի շնորհանդեսից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։

Նրա խոսքով՝ իրենց քաղաքական թիմի համար ամենակարևոր արժեքը երաշխավորված խաղաղությունն է։

«Ուզում եմ հատուկ ընդգծել՝ հենց «երաշխավորված» խաղաղությունը, քանի որ, ցավոք, կան ուժեր, որոնք դեմ են այդ գաղափարին։

 Մեր արժեքային համակարգի հիմքում են նաև սոցիալական արդարությունը, հանրային համերաշխությունը և ատելության մթնոլորտի վերացումը։ Ցավոք, այսօր հաճախ փորձ է արվում կառավարել հասարակությունը ատելության միջոցով, ինչը մենք անընդունելի ենք համարում»,-ասաց Արման Աբովյանը։