Արթուր Սարգսյան. Հիմա էլ պրոցեսը ձգում են մինչև հունիսի 7-ը


Արթուր Սարգսյան. Հիմա էլ պրոցեսը ձգում են մինչև հունիսի 7-ը
Ապրիլ 9 17:39 2026

«Ամեն հաջորդ նիստին մեր ժողովուրդը համոզվում է, որ այստեղ արդարադատություն չկա։ Սա քաղաքական պատվեր է»,- այսօր կայացած դատական նիստի ժամանակ, դիմելով դատավորին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, որն անցնում է «18 արդարների» գործով։

Պատգամավորի պնդմամբ՝ գործընթացն ունի հստակ քաղաքական նպատակներ.

«Օգոստոսի 12-ին Բագրատ Սրբազանն ու իր աջակիցները չպետք է լինեին ազատության մեջ, որպեսզի «Զանգեզուրի միջանցքը» հանձնեին։ Հիմա էլ պրոցեսը ձգում են մինչև հունիսի 7-ը, որպեսզի ընտրություններն անցնեն»։

Սարգսյանը հավելեց, որ ներկայումս արդարադատություն գոյություն չունի, և իրենց կալանքի տակ պահելը ծառայում է կոնկրետ ծրագրի իրագործմանը. «Դուք ևս մասնակից եք Նիկոլի այդ ծրագրին»,- շեշտեց նա։

Ի պատասխան պատգամավորի մեղադրանքների՝ դատավորը ընդհատեց ելույթը՝ թույլ չտալով շարունակել և հորդորելով նստել։ Դատավորը նշեց, որ հնչեցված մտքերում վիրավորանք կա, և հայտարարեց. «Ես սահմանափակում եմ Ձեր ելույթի իրավունքը»։