Ես այստեղ եմ՝ էդ վերևի մարդուն ասելու, որ չպիտի խոսքի, վերաբերմունքի, քաղաքական հայացքների համար միանգամից կալանքի տարվեն, դա նորմալ չի․ Անաիս Սարդարյանը՝ 18-ամյա Դավիթի մասին (Տեսանյութ)


Ես այստեղ եմ՝ էդ վերևի մարդուն ասելու, որ չպիտի խոսքի, վերաբերմունքի, քաղաքական հայացքների համար միանգամից կալանքի տարվեն, դա նորմալ չի․ Անաիս Սարդարյանը՝ 18-ամյա Դավիթի մասին (Տեսանյութ)
Ապրիլ 9 13:59 2026

Քաղաքացիները դատախազության մոտ են, ու պահանջում են, որ 18-ամյա Դավիթի խափանման միջոցը փոխվի։

Դերասանուհի Անաիս Սարդարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեսել է կադրերը և բռնության դրսևորում չի արձանագրել. «Ինքը ձեռքը գցել է, ստացել է հարված, ընկել է գետնին։ Էդ երեխեն բազմաթիվ հիվանդութուններ ունի՝ կալանքի հետ անհամատեղելի։

Ես այստեղ եմ՝ էդ վերևի մարդուն ասելու, որ էս երկրում չպիտի խոսքի, վերաբերմունքի, քաղաքական հայացքների համար միանգամից կալանքի տարվեն, դա նորմալ չի։ 

Գոյություն ունեն տնային կալանք, պայմանական կալանք և նման բաներ։ Շատ մարդիկ չգիտեն դրա մասին»։

Նշենք, որ դատախազն այս պահին Կառավարության նիստին է մասնակցում։

Մանրամասները՝ տեսանյութում։