Կինոդիտման վայր, սրճարան. Ավինյանը ներկայացրել է՝ ինչպիսին կլինի Հրազդանի կիրճը


Կինոդիտման վայր, սրճարան. Ավինյանը ներկայացրել է՝ ինչպիսին կլինի Հրազդանի կիրճը
Ապրիլ 9 11:37 2026

Կառավարության նիստի ընթացքում քննարկվեց Հրազդանի կիրճում հանգստի գոտի ստեղծելու նախագծի վերաբերյալ հարցը։

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նախագիծն իրականացվում է Հրազդանի կիրճի սկզբնամասից հաշված մոտ 5,5 կմ հեռավորության վրա՝ Արաբկիր վարչական շրջանում. «Ծրագիրը ներառում է կիրճի բարեկարգման ընդհանուր ծրագիր, նոր լանդշաֆտ, ճարտարապետական լուծումներ։ 

 

Մենք իրականացրել ենք խորը վերլուծություն ամբողջ կիրճի վերաբերյալ, ֆլորան և ֆաունան ենք ուսումնասիրել, մշակութային ժառանգություն հանդիսացող հատվածները, հստակ սահմանագծել ենք կիրճը և սպասում ենք ՇՄ նախարարության օրենսդրական փոփոխություններին, որից հետո Երևանի ավագանին ամբողջ կիրճը կճանաչի համայնքային հատուկ պահպանվող տարածք»։