Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, որտեղ խորհրդակցություն է անցկացրել հաստատության ղեկավար կազմի և աշխատակիցների մասնակցությամբ՝ քննարկելով ընթացիկ ծրագրերն ու առաջնահերթությունները։
Անդրադարձ է կատարվել նաև խնամքի կենտրոնում նախատեսվող վերանորոգման աշխատանքներին, դրանց կազմակերպման փուլերին և արդյունավետ իրականացմանը։
Նախարարը շրջել է կենտրոնի տարածքով, այցելել հիպոթերապիայի, կավագործության և փայտամշակման կենտրոններ, շփվել է հաստատության բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով ու նախասիրություններով։










