Պարոն վարչապետը շատ բառերի իմաստը լավ չի պատկերացնում, կարելի է միլիարդատեր էլ լինել և բոմժ լինել, կարելի է ոչ մի կոպեկ չունենալ և շատ ուժեղ մարդ լինել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական լայվում ասել է, որ Սամվել Կարապետյանը կարող է մինչև տարեվերջ միլիարդատերից դառնալ բոմժ։
«Այդ տերմինները ինքը մի քիչ խառնում է իրար։ Մյուս կողմից դա այն մարդու արտահայտությունը չի, որը վստահ է, որ 2/3 ձայն պետք է հավաքի, հետևաբար ինչ-որ իմաստով խուճապային տրամադրություններ են։
Ես երեկ էլ հայտարարեցի, որ այսօր ընդդիմության առաջատար ուժը «Մեր ձևով» շարժումն է կամ իր շուրջ հավաքված ուժը, որը ճիշտ ճանապարհով չի գնում։ Ինքը եթե այսպես շարունակեց ֆինիշին չի հասնելու, նկատի ունեմ՝ հունիսի 7–ին չի հասնելու։ Եթե ֆինիշին հասավ, ապա հավաքական ընդդիմությունը հաղթանակ է տոնելու, իսկ եթե «Մեր ձևով» շարժումը այս ձևով շարունակեց, ինքը ֆինիշին չի հասնելու։
Մենք հստակ առաջարկություն ենք արել, որը գրեթե ապահովում է «Մեծ ձևով» շարժման իշխանության գալը։ Ես շանտաժ չեմ անում, մենք փոքր ուժ ենք, և հետևաբար, մեր խոսակցականը պիտի մի քիչ ուրիշ լինի, որ վերջը տեղ հասնի, իրենց այդ երիտասարդ, անփորձ ուղեղների մեջ մտնի։ Ե թե իրենք մեր առաջարկությունը չընդունեցին և մի քանի անգամ մեծ հավանականությամբ չեկան իշխանության, ապա այդտեղ լիքը հարցեր կառաջանան, թե ինչու չեն ընդունում այդ հստակ ճանապարհը։
Ըստ որոմ, եթե մեր առաջարկած միասնական ճակատի գաղափարը ընդունելի դառնա ընդիմադիր ուժերի կողմից և ճակատի մեջ գտնվող որևէ ուժ իմ և պարոն Ասլանյանի նկատմամբ կասկած ունենա, որ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, ապա մենք այդ դեպքում կարող ենք չմասնակցել»,–ասաց նա։










