Տեսնելով իշխանության գլխին գտնվողի նոպաները՝ հասկանում ենք, որ ծայրահեղ կերպով ուզում է ընտրությունները վերածի խուժան մի փողոցային գործընթացի. Սաղաթելյան


Տեսնելով իշխանության գլխին գտնվողի նոպաները՝ հասկանում ենք, որ ծայրահեղ կերպով ուզում է ընտրությունները վերածի խուժան մի փողոցային գործընթացի. Սաղաթելյան
Ապրիլ 8 15:02 2026

«Ընտրություններին մասնակցում են մի քանի խոշոր դաշինքներ, առնվազը 2 և ավել։ Գտնում ենք, որ այն թիմերը, որոնք ձևավորվել են, բավականին արդյունավետ ֆորմատ է այս իշխանության վերարտադրություը կախելու համար»,-««Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական ուղենիշները» նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով «GALLUP International Association»-ի վերջին ուսումնասիրություններին, որով «Հայաստան» դաշինքին ցածր տոկոսներ էր ներկայացվել՝ Սաղաթելյանն ասաց, որ 2021 թվականին և դրանից հետո էլ այդ ընկերության կանխատեսումները սխալ են  եղել։

«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ վերջին ամիսների ընթացքում  մենք պարբերաբար իրականացնում ենք հարցումներիսկ վերջին հարցումն ունեցել ենք 10 օր առաջ, որոնք իրականացնում ենք մեր աշխատանքները պլանավորելու համար,  և այն, ինչ հրապարակել է GALLUP-ը, դրանց հետ բացարձակ կապ չունի և դրանք խեղաթյուրված արդյունքներ են». ասաց Սաղաթելյանը՝ պնդելով, ոչ բոլոր թվերը, որոնք հրապարակված են «Հայաստան»դաշինքի կամ ՔՊ-ի վերաբերյալ իրականության հետ ոչ մի կապ չունեն, իսկ միասնական ընդդիմության վարկանիշը կրկնակի ավել է քան գործող վարչախմբինը։

Նրա խոսքով. «Պարբերաբար՝ 10 օրը մեկ, «Հայաստան» դաշինքի վերաբերյալ թիվ են հրապարակում, հետո մի քանի հոգի հելնում այդ թիվը քննարկում են, որը իրականության հետ կապ չունի։

 «Տեսնելով իշխանության գլխին գտնվող անձի նոպաները, վերջին երկու օրվա մեջ արդեն առավոտ-իրիկվա ուղերձները, հասկանում ենք, որ այս մարդն արդեն կորցնում է իր կառավարումը, քաղաքականությունը ինչպես նախորդ տարիներին էր, հիմա էլ ծայրահեղ կերպով ուզում է վերածի խուժան մի  փողոցային գործընթացի»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ նշելով, որ Փաշինյանի բառապաշարը և պահվածքը խոսում է այսօրվա վախերի մասին։

 Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ այդ ջղաձգումների հիստերիաների ժամանակ նա ապօրինի հրահամաններ է տալու ուժային կառույցներին, ԿԸՀ-ին, խոչընդոտելու է ընդդիմությանը և նախընտրական հանձնաժողովների աշխատանքը և այդ ամենի դեմ պետք է միասնական ճակատով պայքարել։