Պետությունը պետք է օգնի գյուղացուն՝ ապահովելով, որ իր արտադրանքը վաճառվի, ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Պետք է ստեղծի վաճառքի վայրեր, սահմանի նվազագույն տարեկան գներ և տրամադրի սուբսիդիաներ՝ վերջ տալու գյուղացիների չարչարանքներին», - նշել է Թաթոյանը։










