Գործող ապահովագրական համակարգում խառնաշփոթն ամենուր է՝ ոչ միայն բուժաշխատողների վարձատրության, հերթերի և բնակչության թերի տեղեկացվածության առումով, այլ նաև պացիենտներին սպասարկելու առումով․ արձանագրել է «Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։
«Տեղադրված նկարները արվել են համակարգչի էկրանից, որպեսզի փաստական ապացույց լինի, որ միևնույն ծառայությունը գտենլու համար պետք է ամենատարբեր բանալի-բառերով որոնել:
Պացիենտին գերձայնային հետազոտություն անցկացնելու համար ի՞նչ ծառայություն պետք է նշի բժիշկը՝ «սոնոգրաֆիա՞» թե՞ «գերձայնային», կամ միգուցե «սոնոգրաֆիկ» թե՞ ի վերջո «ուլտրաձայնային»։
Եվ հենց այսպիսի բացերով ներդրված նախագծերն են, որ թույլ են տալիս պետական համակարգին ստեղծել կառավարելի քաոս և ամենաթողություն առողջապահության ոլորտում, որը ենթարկվում է միայն իրենց կանոններին... Կուզեն՝ բուժաշխատողների աշխատավարձը կնվազեցնեն, կուզեն՝ կտուգանեն բուժաշխատողին, կուզեն՝ կհանեն աշխատանքից:
Հարգելի՛ բուժաշխատողներ, մինչև չդադարեք վախենալ և չսկսեք բարձրաձայնել ձեր խնդիրները, այսպես էլ շարունակելու եք աշխատել... դուրս եկեք «անճար», «մեղք» և «ճնշված» մարդու կարգավիճակից և պաշտպանեք ձեր իրավունքները, որովհետև այլ պարագայում ձեր իրավունքները շարունակելու են ոտնահարել...», - գրել է նա։










