Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն ազատ արձակվեց։ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե աբսուրդի ժանրից է, երբ ասում են, որ իրենք ինչ-որ բան են պլանավորել կազմակերպել։ «Ես կազմակերպել ու պլանավորել եմ քաղաքի, գյուղերի, Արցախի ազատագրումները»,- նշեց նա։ Գևորգյանն ասաց, թե եթե Նիկոլ Փաշինյանն իր աչքերից նման վախեր է ունենում, ուրեմն «շատ ավելի վատ վիճակում ենք մենք, քան կարելի է պատկերացնել»։ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 5 միլիոն դրամ գրավը, որը պետք է վճարվի երեք օրում։










