«Ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց համառ քաղաքականությունը՝ բոլոր հնարավոր միջազգային հարթակներում առաջ մղելով Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ «ցեղասպան և հանցագործ» բնութագրումներ;
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի՝ 1918 թվականի իրադարձությունների վերաբերյալ այսօրվա հայտարարությունները դրա վառ ապացույցն են»,- գրել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
«Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները չեն կանգնելու և շարունակելու են իրենց հետևողական աշխատանքը՝ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ քարոզչություն իրականացնելու ուղղությամբ։
Ակնհայտ է նաև, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն ցանկանում և չեն էլ կարող արդյունավետորեն հակազդել ադրբեջանական այս սուտ և կեղծ նարատիվներին, որովհետև գործում են միակողմանի զիջումային տրամաբանությամբ՝ զեղչելով սկզբունքներն ու սկզբունքայնությունը, ինչն էլ այսօրվա իշխանության թուլության հիմնական դրսեւորումներից է։
Հունիսի 7-ին հայ ժողովրդի ազատ կամարտահայտության հիման վրա սպասվող իշխանափոխությունը, ինչպես նաև Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ձևավորվելիք կառավարությունը կարող են կարճ ժամանակում ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունն ու անվտանգությունը և արդյունավետ հակազդել Արբեջանի սուտ և կեղծ քարոզչությանը։
Ուժեղ խաղաղությունը հաստատվում է հաստատուն և ուժեղ ինքնությամբ»,- ընդգծել է Մելոյանը։










