Մեր հասարակությունում կա մեծ սպասելիք հանրային միավորման, համախմբման, քանի որ տարիներ շարունակվող պառակտումը խանգարում է մեր հասարակությանը բնականոն զարգանալ, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք գնալ դաշինքային սկզբունքով, այն ուժերի հետ, որոնք նոր են, որոնք նոր առաջնորդություն են ներկայացնում Հայաստանում, կարծում եմ դա ամենաճիշտ ձևաչափն է Հայաստանում որակական նոր փոփոխություններ բերելու։ Այս մասին Արմենիա հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։«Մենք պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ, «Ուժեղ Հայաստանը» ընտրելու է վարչապետ Սամվել Կարապետյանին, Հայաստանին նոր առաջնորդություն է պետք, չենք ընտրելու ոչ մեկին ընդդիմությունից»,-նշել է նա։










