Այս իշխանությունների համար լկտիությունը դարձել է սովորական երևույթ: Մեզ երկար ժամանակ փորձում են համոզել, թե խաղաղություն կարելի է ձեռք բերել թուլությամբ կամ հայրենիքը թշնամուն վաճառելով: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը:«Մեզ ասում են, որ ազգային արժանապատվությունը շքեղություն է, իսկ հայրենիքի հանձնումը՝ անվտանգության երաշխիք: Այդ ամեն ինչի արդյունքը տեսանք բոլորս: Լավ, ո՞նց կարող երեք պատերազմի, հազարավոր զոհերի, կորսված հայրենիքի և պառակտված ժողովրդի պատճառ դարձած իշխանությունը խաղաղություն բերել»,-նշել է նա։
Միքայելյանն ընդգծել է, որ հանրահայտ կանոն կա՝ պատերազմը լինում է այնտեղ, որտեղ չկա ուժ։
«Ուժեղ խաղաղությունը հնարավոր է միայն միավորող առաջնորդի դեպքում, ոչ թե այնպիսի առաջնորդի, ով բաժանում է մեր ազգը»,-ասել է կուսակցության անդամը։










