«Իշխանության արժեքային դեգրադացիան, ավելի ստույգ բառով բեսպրիդելը, նորություն չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, նախօրեին Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիների մասնակցությամբ միջադեպերին։
Նա նշեց, որ նույն Ալեն Սիմոնյանը քայլող սկանդալ է. «Թքելու հայտնի պատմությունից հետո երկու կուսակցություն, որոնցից մեկը մեկ էինք, պահանջեցինք նրա հրաժարականը։ Ակնհայտ է, եթե նման իրադարձություններին չի հետևում քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, մարդ իր արարքի համար քաղաքական պատասխանավություն չի կրում, ավելի սանձարձակ է դառնալու, ինչը մենք տեանք»։
Ըստ քաղաքագետի, այս իշխանությունները փորձում են զոռբայությամբ, բեսպրիդելով հասարակությանը պահել ապատիայի մեջ։
«Այս մարդկանց միակ դաշակիցը ապատիկ հասարակությունն է. իրենք անելանելիության վարակով են ուզում վարակել հասարակությանը, նման հասարակությունները պասիվ են մասնակցում ընտրություններին, իսկ պասիվ մասնակցությունը բերում է նրան, որ վարչական ռեսուրսի տեսակատարար կռիշը մեծանում է։ Իրենք այս խնդիրն են լուծում»։

Ս.Սուրենյանցն ընդգծեց, որ սրան հակաքայլը տեսնում է հասարակության ակտիվությանն ուղղված ընդդիմության քայլերը. «Ակտիվ հասարակությունը սա չի հանդուրժելու։ Մենք հասարակական միջավայրը փոխելու անհրաժեշտություն ունենք»։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է հասնել դրան, քաղաքագետը պատասխանեց. «Արդյունավետ ընտրարշավներով, իրական և մարդկանց հուզող ծրագրերով, ճիշտ առաջնորդությամբ, այլ խոսքով ասած՝ ընտրության և փողոցի արդյունավետ միքս գտնելով»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։










