90-ականներին կար ոգևորություն, դժվարությամբ հայթայթված գիտելիք, և դա օգնեց այն ժամանակվա դժվարությունները հաղթահարելուն. Տիգրան Թորոսյան


90-ականներին կար ոգևորություն, դժվարությամբ հայթայթված գիտելիք, և դա օգնեց այն ժամանակվա դժվարությունները հաղթահարելուն. Տիգրան Թորոսյան
Մարտ 28 18:21 2026

«Հայաստանի քաղաքական կյանքում Հանրապետական կուսակցությունը ունեցել է բացառիկ դերակատարություն: Չկա որևէ կուսակցություն, որը եղել է և ընդդիմություն, և իշխանություն»,- լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ նախկին նախագահ  Տիգրան Թորոսյանը, ով «Եռաբլուր»-ում տարեդարձի կապակցությամբ հարգանքի տուրք էր մատուցում ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին։

Ըստ նրա, ինչպես ցանկացած իշխանության մեջ եղել են  թերություններ, սխալներ, բայց ակնհայտորեն կարելի է թվարկել հաջողությունները, և այդ հաջողությունները գալիս են 90-ականների սկզբներից։

«Կարծում եմ՝ պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանը եկավ հենց Հանրապետական կուսակցություն և առաջարկեց միասին անցել հետագա ճանապարհը։

Մեր նորանկախ պետության պատմության ողջ ընթացքում բոլոր հաջողությունները կապված են 90-ականների սկզբին կատարված աշխատանքների հետ», – ասաց Տ. Թորոսյանը:

Քաղաքական գործչի խոսքով, այսօր գիտելիքի պակաս կա. «90-ականներին կար ոգևորություն, դժվարությամբ հայթայթված գիտելիք և դա օգնեց այն ժամանակվա դժվարությունները հաղթահարելուն։ 

Նոր ժամանակները նոր գիտելիք, փորձառություն են պահանջում»։