«Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը


«Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը
Մարտ 28 16:28 2026

«Իմ թոռնիկը ծառայում է։ Կոնկրետ միայն իմ թոռնիկի մասին չէ մտահոգությունս, մեր երկրի, մեր երեխաների մասին է: Դուք անընդհատ ասում եք՝ պատերազմ է լինելու եթե ինձ չընտրեք, ես լսել եմ, շատ մեծ մտավախություն կա իմ մեջ, ու ես տառապում եմ դրանով»,-  Երևանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց քաղաքացիներից մեկը։ 

Փաշինյանը նախ ասաց, որ ինքն ուրիշ բան է ասել.  «Տեսեք՝  ես ինչ եմ ասում։ Ես ասում եմ, որ ձեզ հայտնի քաղաքական ուժերը հանդես են գալիս խաղաղության վերաբանակցելու, վերանայելու օգտին, դա շատ վտանգավոր է»:

Բնակիչն ընդգծեց. «Մարդկանց ահուսարսափի մեջ եք պահում»։ Փաշինյանը նշեց, որ այդպես չէ. «Մենք ժողովրդին ասում ենք, որ խաղաղություն ենք հաստատել, այն հաստատված է և կոչ ենք անում՝ խաղաղությանը տեր կանգնեք։

Ես ասում եմ՝ հաստատված է խաղաղությունը»։

Քաղաքացին արձագանքեց. «Ես եմ լսել ձեր ասածը՝ որ եթե ես չլինեմ, սեպտեմբերին մեծ  պատերազմ է սպասվում»։

Փաշինյանը պատասխանեց. «Ես ասել եմ, ոչ թե որ ես չլինեմ, այլ եթե այդ ուժերը գան իշխանության։ Այո, ես կրկնում եմ, որ դա իմ կանխատեսումն ու համոզմունքն է»։

«Ուրեմն դուք համոզված եք»,-  ասաց քաղաքացին։

Փաշինյանը ցանկացավ կնոջը նվիրել իրենց «խաղաղության սիմվոլ քարտեզը», կինը հրաժարվեց. «Վայ, չեմ ուզում»։