Ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները պարզել են «Կանազ» մշակույթի տունը հրկիզողների ինքնություն։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներն են՝ 14-ամյա Բ. Ն.-ն, 15-ամյա Ե. Ն.-ն և 16-ամյա Վ. Ղ.-ն։
Վերջինները խոստովանել են ծնողների ներկայությամբ, որ իրենք միտումնավոր չեն հրկիզել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից 2-ը սովորում են Երևանի հայտնի քոլեջներից մեկում, իսկ 1-ը՝ Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից մեկում։
Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են «Կանազի» շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք։










