Մեզ զգուշացրել էին սադրանքի մասին, բայց, որ սադրիչը ԱԺ նախագահը կլինի, մտքովս չէր անցնում. Ղուկասյան


Մեզ զգուշացրել էին սադրանքի մասին, բայց, որ սադրիչը ԱԺ նախագահը կլինի, մտքովս չէր անցնում. Ղուկասյան
Մարտ 27 16:50 2026

«Լրատվամիջոցներով և այլ ուղիներով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը փորձում է մեր ակցիան տանի այլ դաշտ, թե սա ուղղորդված է»,-ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի դիամց ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։ 

Նա վստահեցրեց, որ իրենց ոչ մեկը չի ուղղուրդում, իրենք ցանկանում են որ հրապարակվի 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի եզրակացությունը։

«Մենք եկել ենք մի պահանջով, որ այդ ամեն ինչը պետք է հանրայնացվի»,-ասաց Ղուկասյանը՝ նկատի ունենալով 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի զեկույցի հրապարակայնացումը։

Հայտարարելով, որ դեռ տարիներ առաջ կոչ էր արել, որ գան զոհվածների, անհայտ կորածների ծնողներին և հարազատներին միանան ազնիվ նպատականերով, Ղուկասյանը մասնավորացրեց. «Եթե կան քաղաքական ուժեր, որվքեր նպատակ ունեն այս ծնողների վիշտը, ցավը, դարդը պահանջն օգտագործեն իրենց քաղաքական դիվիդենտներ շահելու համար, ես իմ անունից ասում եմ, նրանք իմ կողքը տեղ չունեն...

Նույնիսկ եթե Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամն էլ կգա կասի՝ ես ձեր պահանջին միանում եմ ու իմ հնարավոր բոլոր լծակները կօգտագործեմ, որ ճշմարտությունը բացահայտվի՝ «ради Бога», արի կանգնի կողքիս, պահանջի։ Մեր պահանջն այս դավաճաններին բացահայտելը, ջրի երես հանելն է։ Առավել ևս ներկայում գտնվում ենք այնպիսի վիճակում, որ մեզ սպառնում են պատերազմներով՝ ասելով, որ եթե իրեն չընտրենք  պատերազմ կլինի։Մարդ ես, հանկարծ չընտրվավ, ինչ է դուրս գալի, որ պատերազմ է լինելու».-հարցրեց Արսեն Ղուկասյանը։

Նա ասաց, որ այդ դեպքում առավել քան կարևոր է, որ մեր շարքերը մաքրենք դավաճաններից։

«Աստված չանի, եթե պատերազմ է լինելու ու ես գնալու եմ պատերազմ, կասկած չունենամ էդ մարդու վրա, որ նա դավաճան է և վերջին պահին ինձ դավաճանելու է և մեզ տանելու է կործանման»,- ասաց Ղուկասյանը։

Անդրադառնալով քննիչ հանձնաժողովի  զեկույցի՝ անհայտ կորածի հարազատն ասաց. «Գաղտնիության ռեժիմը պետք է վերացվի, քանի որ այն ինձ տալիս է բավարար կասկածներ, որ դուք կոծկում եք պետական չինովնիկների կատարած հանցագործությունները, որը բերել է անդառնալի կորուստների»։

Մեկնաբանելով նախօրեին Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպը՝ Ղուկասյանն ասաց.

 «Մեզ զգուշացրել էին, որ մեր ակցիայի դեմ արդեն նախապատրաստում են սադրանք, բայց, որ այդ սադրիչը կլինի ԱԺ նախագահը, մտքովս ընդհանրապես չէր անցնում»։

 Նա պնդեց, որ Ալեն Սիմոնյանն է կոպիտ ձևով հոռու վանել Միքայել Մարգարյանին։

«Միքայելն ասաց. «վախում ես, փախնում ես, արա»։ Սիմոնյանն ասաց. «Արան պապադ է»։ Ինքն ի՞նչ իրավունք ունի մարդու մահացած հորը վիրավորի, ու ո՞ր իրան հարգող տղեն լինի՝ իրեն չպատասխանի, երբ Միքայել Մարգարյանին տանում էին, ինքն է իմ աջքի առաջ սեռական բնույթի հայհոյանքը տվել», ասաց Արսեն Ղազարյանը