Արտաքին միջամտության տեսանկյունից հիբրիդային հարձակումները տարբեր երկրներից են, և մենք բացահայտ, հստակ ասում ենք՝ և՛ ռուսական, և՛ թուրքական, և՛ ադրբեջանական տարբեր մամուլներում տեսնում ենք հրապարակումներ, որոնց արձագանքել է վարչապետի մամուլի խոսնակը. ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հայտարարության, որ ՔՊ-ն խուսափում է անվանել այն երկիրը, որտեղից հիբրիդային միջամտություններ են լինում, ասաց ՔՊ պատգամավոր Լիլիթ Մինասյանը։
Ըստ նրա՝ հրապարակումներն անանուն կայքերում են լինում կամ հայտնի կայքից որևէ տառի շեղումով, և վարչապետի, ընտանիքի, իշխող ուժի վերաբերյալ անհեթեթ պնդումներ են արվում այնքան, մինչև հայկական մեդիադաշտը կլծվի այդ ամենին։










