Ասե՞մ՝ ոնց հավատաք, որ հակամարտությունն ավարտված է. գնացեք գերեզման ու նայեք՝ 18-ամյա երիտասարդի դщգшղ կա՞, թե՞ չէ. ՔՊ-ական


Ասե՞մ՝ ոնց հավատաք, որ հակամարտությունն ավարտված է. գնացեք գերեզման ու նայեք՝ 18-ամյա երիտասարդի դщգшղ կա՞, թե՞ չէ. ՔՊ-ական
Մարտ 27 14:17 2026

ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը պնդում է՝ հակամարտությունն ավարտված է, հիմա խաղաղություն է։

 

Լրագրողն այսօր նրանից հետաքրքրվեց՝ ո՞նց հավատանք, որ ավարտված է, Ռուբինյանն արձագանքեց. «Գնացեք սահմանամերձ գյուղեր ու տեսեք՝ կրակոցի ձայն կլսե՞ք, թե՞ չէ, գնացեք գերեզման ու նայեք՝ 18-ամյա երիտասարդի դագաղ կա՞, որին թաղում են, թե՞ չէ»։

 

ՔՊ-ականը նաև կոչ արեց զանգել բանակում ծառայող հարազատներին ու հարցնել, թե վերջին անգամ երբ են կրակոցի տակ ընկել։

 

«Զանգեք տարբեր մարդկանց, ասեք՝ վերջին անգամ ձեր 18-ամյա որդին, եղբայրը, թոռը ե՞րբ է սպանվել հակառակորդի կրակոցից»,- նշեց Ռուբինյանը։