Եթե Ալեն Սիմոնյանն օրենք է խախտել՝ ուրեմն տղամարդիկ պետք է մի հազար անգամ նստած-հելած լինեին. Ռուբեն Ռուբինյան


Եթե Ալեն Սիմոնյանն օրենք է խախտել՝ ուրեմն տղամարդիկ պետք է մի հազար անգամ նստած-հելած լինեին. Ռուբեն Ռուբինյան
Մարտ 27 13:01 2026

ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանն անհրաժեշտություն չի տեսնում, որ Ալեն Սիմոնյանի երեկվա պահվածքը կուսակցությունում քննարկման առարկա դառնա։

Ռուբինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանություն ներկայացուցիչը պետք է փորձի հնարավորինս զուսպ ու սուրբ լինել։

«Պետք է սպանի իր մեջ մարդուն, պետք է սպանի իր մեջ էգոն, երբ որ վիրավորում են, պետք է փորձի չվիրավորել, երբ լրագրողներն են վիրավորում, պետք է մեղմ ժպիտով ասի՝ հարգելի՛ լրագրողներ ու պատասխանի հարցերին, երբ լրագրողները տալիս են անտակտ հարցեր, պետք է համբերատար սպասի ու ասի՝ հաջորդ հարցը»,- հեգնեց ՔՊ-ականը։

Ըստ նրա՝ եթե Ալեն Սիմոնյանն օրենք է խախտել՝ ուրեմն «տղամարդիկ պետք է մի հազար անգամ նստած-հելած լինեին»։

Հիշեցնենք՝ երեկ հերթական աղմկահարույց միջադեպն էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. ԱԺ նախագահը, ի պատասխան իրեն հայհոյող քաղաքացուն, ինքը ևս հայհոյել էր նրան։

Միջադեպից հետո ոստիկանները բերման էին ենթարկել քաղաքացուն. նա «Համահայկական ճակատ»-ի նախագահ Արսեն Վարդանյանն է։