«Էտ լակոտը գյադան իրեն թույլ տվեց ինձ վիրավորել»,- ԱԺ մուտքի դիմաց զոհված զինծառայողների ծնողներին վրդովված ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը պնդեց, թե առաջինը քաղաքացին է հայհոյել, ինքը պատասխանել է, բայցքաղաքացին պնդեց, որ առաջինը Սիմոնյանն է հայհոյել։
Միջադեպից հետո ոստիկանները բերման ենթարկեցին «Համահայկական ճակատ»-ի նախագահ Արսեն Վարդանյանին։










