Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցություն ստանալ


Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ աջակցություն ստանալ
Մարտ 26 17:51 2026

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

Զինծառայողի ընտանիքին 300.000 դրամ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2026թ. հունիս ամիսը ներառյալ։