Հիմա, որ ՀԷՑ-ը խլել եք, էտ ՀԷՑ-ում ի՞նչ գործընթաց է՝ ՀԷՑ-ը դարձել է ՔՊ նախընտրական շտաբ. Գառնիկ Դանիելյան


Հիմա, որ ՀԷՑ-ը խլել եք, էտ ՀԷՑ-ում ի՞նչ գործընթաց է՝ ՀԷՑ-ը դարձել է ՔՊ նախընտրական շտաբ. Գառնիկ Դանիելյան
Մարտ 26 16:01 2026

Հիմա, որ ՀԷՑ-ը խլել եք, էտ ՀԷՑ-ում ի՞նչ գործընթաց է. ՀԷՑ-ը դառելա ՔՊ նախընտրական շտաբ. ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ձեր յուրայիններին դրել եք ՀԷՑ-ի կառավարիչներ և աշխատողներին ասում եք՝ եթե ՔՊ-ի համար չաշխատեք, դուրս եք գալու էդտեղից»,-հայտարարեց նա։

Տեղից ՔՊ պատգամավորները հակադարձեցին, թե Դանիելյանը սուտ է ասում։ «Դուք եք սուտ խոսում..․ Իրավիճակն ավելի քան ակնհայտ է»,-պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը։ 

Ըստ նրա՝ որ գործարարն ընդդիմադիր հայացքներ ունի, հետապնդվում է, իսկ ընկերությունում ստուգումներ են սկսում։