Ես չեմ ասել, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի էլիտան է փախել, ժողովրդին մեղադրելը քաղաքական տգիտություն է. Փաշինյան (Տեսանյութ)


Ես չեմ ասել, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի էլիտան է փախել, ժողովրդին մեղադրելը քաղաքական տգիտություն է. Փաշինյան (Տեսանյութ)
Մարտ 26 14:33 2026

Ուր ենք գնում էտ ճանապարհով՝ էթնիկ զտում, էթնիկ զտում, ցեղասպանություն, ցեղասպանություն և այդպես շարունակ. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ ստացվում է՝ արցախցիներն իրենք են փախել առանց պատճառի, և Ալիևը ոչնչով մեղավոր չէ։

«Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, և ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել․ դրանք տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ո՛չ մեղադրել եմ, ո՛չ մեղադրում եմ, ո՛չ էլ կմեղադրեմ։ Ընդհանրապես ո՛չ ՀՀ-ի և ո՛չ էլ Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում չեմ մեղադրում։ Ընդհանրապես ժողովրդին որևէ բանում մեղադրելն անհեթեթություն է, առավել ևս՝ Ղարաբաղի ժողովրդին, որոնց ասում եմ, որ նրանք պատանդի կարգավիճակում են»,- ասաց նա։

Փաշինյանը պնդեց, որ իրենց իմացած շրջանակներն են, որ ժողովրդի հասցեին ինչ ասես՝ ասում են և այդ կերպ ուզում են ընտրվել․ «Դա քաղաքական առումով տգիտություն է»։