Մարտի 26-ը Մանուշակագույն օրն է՝ էպիլեպսիայով մարդկանց աջակցության միջազգային օրը. էպիլեպսիան դատավճիռ չէ, եկեք փոխօգնող լինենք. Գոհար Մելոյան (տեսանյութ)


Մարտի 26-ը Մանուշակագույն օրն է՝ էպիլեպսիայով մարդկանց աջակցության միջազգային օրը. էպիլեպսիան դատավճիռ չէ, եկեք փոխօգնող լինենք. Գոհար Մելոյան (տեսանյութ)
Մարտ 26 10:49 2026

Մարտի 26-ը Մանուշակագույն օրն է՝ էպիլեպսիայով մարդկանց աջակցության միջազգային օրը։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

Նա նշել է, որ յուրաքանչյուր 26-րդ վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ ունենում էպիլեպսիայի նոպա, Հայաստանում շուրջ 5,000 երեխա ունի էպիլեպսիա:

«Ես եղել եմ երեխա, իմ ծնողն ինձ սովորեցրել է ապրումակցում ու ականատես լինելով՝ ես չեմ թողել, փախել կամ սարսափել, ես օգնության եմ հասել, ու այո՛, մենք պետք է ասենք մեր միջավայրում՝ մեր ծնողին, մեր երեխային, մեր կոլեգային, որ էպիլեպսիան դատավճիռ չէ, այդ իրավիճակում պետք է ապրումակցենք, պետք է օգնենք ու պետք է իմանանք՝ ինչպես օգնել։ 

Հայեր ջան, մարդիկ, եկեք լինենք ուշադիր, ապրումակցող, միմյանց փոխօգնող ու այդ իրավիճակում աշխարհը հաստատ ավելի լավը կդառնա»,-ասել է Մելոյանը: