ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2026թ․ մարտի 23-ի փորձագիտական կարծիք է հրապարակել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանին և ArmLur.am լրատվական կայքի խմբագիր-պատասխանատու Սոնա Գրիգորյանին ԱԺ հավատարմագրումից զրկելու մասին։
Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հիշեցնում է, որ լրագրողական կազմակերպությունները սույն թվականի հունվարի 16-ին Հայտարարություն են տարածել լրագրողներ Քնարիկ Մանուկյանի և Սոնա Գրիգորյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ և ընդգծել են, որ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման գործընթացները հակասում են ՀՀ սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, Հայաստանի ստորագրած միջազգային փաստաթղթերով ամրագրված՝ խոսքի ազատության և ԶԼՄ-ների գործունեության երաշխիքներին։
Դիտորդ մարմինը կրկին արձանագրում է, որ Ազգային ժողովում պատգամավորների և լրագրողների միջև ձեւավորվել է անառողջ, լարված և կոնֆլիկտային մթնոլորտ։ Այս միջավայրում հավատարմագրման կարգը գործնականում կիրառվում է ոչ թե որպես կազմակերպական գործիք, այլ որպես որոշ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու լծակ։
Դիտորդ մարմինն անհրաժեշտ է համարում՝ Քնարիկ Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին ԱԺ հավատարմագրումից զրկելու որոշումների չեղարկումը, լրագրողների հավատարմագրման կարգի վերանայումը և համապատասխանեցումը խոսքի ազատության միջազգային չափանիշներին, ԱԺ-ում լրագրողների ու պատգամավորների միջև մասնագիտական շփումների առողջ միջավայր ձևավորելու ուղղությամբ իրական միջոցների ձեռնարկումը։










