6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան


6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան
Մարտ 24 22:42 2026

«Այսքան տարի սպասել ենք եզրակացությանը, քանի որ մեզ խոստացել էին եզրակացությունը լինելու դեպքում իմանալու ենք բոլոր մեղավորների անուններն, ու նրանք էլ ստանալու են իրենց պատիժը։  Մեկ էլ իմանում ենք՝  զեկույցն արխիվացվել է, գաղտնիացվել։ Դա ի՞նչ է նշանակում»,- ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուկասյանի եղբայր և անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

Հիշեցնենք՝ մի խումբ հասարակական գործիչներ, զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներ հավաքվել են ԱԺ դիմաց՝ պահանջելով հանրայնացնել  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը։

Ա.Ղուկասյանն ընդգծեց, որ 6 տարի սպասել են իմանալ՝ ովքեր են իրենց երեխաների, հարազատների զոհվելու մեղավորները։

«Ուզում եմ իմանալ՝ ով է իմ եղբոր զոհվելու մեղավորը, ուզում եմ իմանալ՝ ով է այնտեղ սարքել այդ բարդակը։ Զինվորը չի եղել այդ բարդակի մեղավորը, հրամաատարներն են եղել։ Այս տարիներին չենք ստացել մեր հարցերի պատասխանները»,- նշեց Ա.Ղուկասյանը։

Նա ասաց, որ ինքը, բնականաբար, չի ուզում պատերազմ, քանի որ այդ պատերազմի տուժածն է, բայց եթե հերթը հասնի ընտրության՝ զենք, թե տանը նստած թուրքի զոհ դառնալ, կընտրի զենքը։

«Հիմա էլ պատերազմով են ահ տալիս։ Ես չեմ ուզում պատերազմ, տնիցս 2 հոգու կորցրել եմ այդ պատերազմի ընթացքում։ Բայց եթե ընտրության առաջ կանգնելու հարց լինի՝ զենքը ձեռքիդ պատվով մեռնես, թե տանդ նստած թուրքը գա, տանդ մեջ ընտանիքիդ անդամների վիզը  կտրի... Չէ, ավելի լավ է  զենը ձեռքս մեռնեմ»,- ասաց Ա. Ղուկասյանը։