Եթե թշնամին զգnւշանում է, ուրեմն մենք ունենալու ենք nւժեղ խաղաղություն. Արթուր Ավանեսյան (տեսանյութ)


Եթե թշնամին զգnւշանում է, ուրեմն մենք ունենալու ենք nւժեղ խաղաղություն. Արթուր Ավանեսյան (տեսանյութ)
Մարտ 24 22:27 2026

Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Արթուր Ավանեսյանի միացումը «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգային թիմին։ Թշնամական պետությունների քարոզչամիջոցները ակտիվորեն քննարկում են Ավանեսյանի գործունեությունը։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։Արթուր Ավանեսյանը, մեկնաբանելով իր անձի շուրջ հարևան երկրներում սկսված իրարանցումը, նշել է, որ թշնամու անհանգստությունը լավագույն ցուցիչն է այն բանի, որ իրենց թիմը ճիշտ ճանապարհին է։

«Եթե թշնամին հետաքրքրվում է, զգուշանում է, ուրեմն մենք ունենալու ենք ուժեղ խաղաղություն։ Միասին մենք կհասնենք դրան։ Միասին մենք ուժեղ ենք»,- ասել է Արթուր Ավանեսյանը։