Ո՛չ մի «ներողություն», ո՛չ մի ուշացած տեսարան ու բեմադրություն քեզ չի՛ փրկելու․ Սաղաթելյան


Ո՛չ մի «ներողություն», ո՛չ մի ուշացած տեսարան ու բեմադրություն քեզ չի՛ փրկելու․ Սաղաթելյան
Մարտ 23 08:59 2026

Ո՛չ մի «ներողություն», ո՛չ մի ուշացած տեսարան ու բեմադրություն քեզ չի՛ փրկելու։ Դու վաղուց հատել ես բոլոր բարոյական ու քաղաքական կարմիր գծերը, գրել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

«Այսօրվա լկտիությունը քո վարչախմբի իրական դեմքն է։ Քո «զղջումները» կեղծ են, իսկ նպատակդ մեկն է՝ խուսափել պատասխանատվությունից։ Բայց չի՛ հաջողվելու։

Քո կատարած հանցանքների, երկիրը հետևողականորեն կործանման տանելու համար դու պատասխան ես տալու հայկական դատարանի առջև՝ օրենքի ամբողջ խստությամբ։

Այնպես որ, ավելի լավ է պատրաստվես արդարադատության հետ քո հանդիպմանը», - նշել է Սաղաթելյանը։