Մեր ինքնությունը ռետինը վերցրած ուզում են ջնջել, չեն հասկանում՝ դա մեր արյան, երակների մեջ է, գենետիկ կոդ է. Անաիս Սարդարյան


Մեր ինքնությունը ռետինը վերցրած ուզում են ջնջել, չեն հասկանում՝ դա մեր արյան, երակների մեջ է, գենետիկ կոդ է. Անաիս Սարդարյան
Մարտ 17 17:26 2026

Հիմա ապացուցում եմ ձեզ, որ մեր ինքնությունը ռետինը վերցրած ուզում են ջնջել, այն էլ չեն հասկանում, որ դա ջնջովի գրիչով չի գրած, ինքնությունը գրված է մեր արյան, երակների մեջ, դա գենետիկ կոդ է: Այս մասին սոցիալական ցանցիր իր էջում տարածած տեսանյութում ասել է դերասանուհի Անաիս Սարդարյանը: 

 

 

«Երբ Արցախը եղել է մերը, դրանք ոչ մեկ են եղել, պատմության մեջ չեն եղել, անուն չեն ունեցել։ Հիմա անդրադառնամ, որ մեր երկրում Ցեղասպանության թանգարան-իստիտուտի տնօրենին ցիլոյով մարդը հանել է գործից, երկրի ղեկավարը այսպես ասած, որովհետև այդ՝ ինձ համար հրաշք կինն արժեք ունեցող և ինքնություն ճանաչող կինը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին այցի ժամանակ նվիրել է Արցախի մասին գիրք»,-նշել է նա, հավելելով՝ լավ, մեր արյունը հո չեք հանելու մեջներիցս, փոխեք, ի՞նչ եք անելու, ուզում եմ հասկանալ: