Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից․ Մեսրոպ Առաքելյան


Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից․ Մեսրոպ Առաքելյան
Մարտ 6 21:52 2026

Այս իշխանությունը ամեն կերպ փորձելու է ազդել ընտրությունների վրա՝ վարչական ռեսուրսների, ճնշումների և այլ մեխանիզմների միջոցով։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

 

«Սակայն մենք պարտավոր ենք անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի ընտրողը հասկանա այս պահի կարևորությունը և իր պարտքը կատարի՝ գնա ընտրատեղամաս։

 

Ընտրությունը ձևական գործողություն չէ. այն իրական հնարավորություն է իշխանափոխության և երկրի ապագան կերտելու համար։

 

Հայաստանի ճակատագիրը կախված է հենց այս ընտրություններից»։