Մաղթում եմ՝ առավել հարստանաք և ձեր աշխատանքով հարստացնեք մեր պետությունը. Պապոյանը՝ գործարարներին


Մաղթում եմ՝ առավել հարստանաք և ձեր աշխատանքով հարստացնեք մեր պետությունը. Պապոյանը՝ գործարարներին
Մարտ 3 15:41 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորել է Գործարարի օրվա կապակցությամբ։

 

«Ձեր նախաձեռնողականությունը, ներդրումներն ու ստեղծած աշխատատեղերը ապահովում են մեր երկրի կայուն տնտեսական աճը և ամրապնդում պետության հիմքերը։ Վստահեցնում եմ, որ պետությունը շարունակելու է լինել ձեր հուսալի գործընկերը՝ աջակցելով բիզնեսի զարգացմանը բոլոր փուլերում՝ գաղափարից մինչև արտադրություն և արտահանում։

 

Մեր համատեղ ջանքերի՝ ձեր աշխատանքի և հարկատուների պատասխանատվության շնորհիվ մեզ հաջողվել է արձանագրել 7.2% տնտեսական աճ՝ գերազանցելով բոլոր կանխատեսումները։

 

Մաղթում եմ, որ շարունակեք չկանխատեսված հաջողություններ գրանցել, առավել հարստանալ և ձեր աշխատանքով հարստացնել մեր պետությունը»,-նշված է շնորհավորանքում։