Այս օրերի իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան


Այս օրերի իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան
Մարտ 2 09:37 2026

Տարածաշրջանային պայթյունն այս երկու օրերին տարբեր դիտանկյուններից մեկնաբանվեց, սակայն հայերիս համար կարևոր հանգամանքներից է նաև պատերազմող գոտիներում հայկական համայնքների, ինչպես նաև` պատմական, հոգևոր, կրթական, մշակութային արժեքների խնդիրները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

 

«Առանց այդ էլ Մերձավոր Արևելքում վերջին 10-15 տարիներին տեղի ունեցած տարբեր էսկալացիաների, պատերազմների հետևանքով ծանր կորուստներ են եղել և Իրանի շուրջ վերջին արյունալի իրադարձություններն էլ գալիս են լրացնելու ծանր մտահոգություններս:

 

Այս օրերի իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա»,-գրել է Աբրահամյանը։