Ադրբեջանական բենզինը շատ արագ սպառվում է, ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում. Պապոյան


Ադրբեջանական բենզինը շատ արագ սպառվում է, ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում. Պապոյան
Փետրվար 25 17:17 2026

Ադրբեջանական բենզինը շատ արագ սպառվում է, ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում։ Երբ այն վերջանում է, բենզինի մյուս տեսակների գները թանկանում են. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ մինչ այդ ապրանքը Հայաստան բերելը ռեգուլյար բենզինը եղել է 500–520 դրամ։

Խոսելով փոխադարձ արտահանման ու ներկրման անհրաժեշտությունից, Պապոյանը նշեց. «Ադրբեջանը մեզ տրամադրել է բազմաթիվ ապրանքների ցանկ Հայաստանի համար, մենք էլ նրանց տրամադրել ենք մեր ապրանքները: Սակայն, դեռևս առկա չեն մրցակցային լուրջ առավելություններ․ առևտուրն այս պահին դեռ ձևավորվում է: Ես վստահ եմ, որ երկկողմ առևտրի հարյուրավոր միլիոն դոլարների պոտենցիալ կա, բայց դրա համար ժամանակ է անհրաժեշտ»,-նշել է նա։