Հայաստանի ՀՆԱ-ն 2025-ին աճել է 7․2%-ով


Հայաստանի ՀՆԱ-ն 2025-ին աճել է 7․2%-ով
Փետրվար 21 10:38 2026

Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025թ․ կազմել է 11 տրլն 317 մլրդ 508.7 մլն ՀՀ դրամ կամ ավելի քան 29․2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7․2%-ով։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Նախարարի խոսքով՝ 2025թ. Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 666 հազ. 540 ՀՀ դրամ կամ 9474 դոլար։