Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրել է.
«Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում:
Յուրաքանչյուրիս պարտքն է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով սատարել հայի այս եզակի տեսակին՝ Ռուբեն Վարդանյանին: Ռուբենի և պատանդառված մյուս գործիչներին շինծու դատավարություններով ոչ թե փորձում, այլ հենց այս պահին ուղղակի օգտագործում են մեր նորանկախ պետականության ողջ շրջափուլը միջազգային չափանիշներով գնահատել իբրև մարդկության դեմ ուղղված հանցավոր գործունեություն:
Եվ դա անում է մի երկրի իշխանություն, որ հենց ինքն է կատարել ու ներկայումս շարունակում է ցեղասպան քաղաքանություն՝ բարբարոսաբար ոչնչացնելով կամ յուրացնելով Արցախի հոգևոր ժառանգությունը: Այն, ինչը հնարավոր չէր անարգել անել միջազգային դատական ատյաններում, ինչից իրենք իբր որպես փոխզիջում՝ հրաժարվեցին, անում են ազգային դատական ատյանների գործադրմամբ …»։










