2025 թվականի համար էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները չեն բարձրացրել․ ՀԾԿՀ նախագահ


2025 թվականի համար էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները չեն բարձրացրել․ ՀԾԿՀ նախագահ
Փետրվար 16 19:15 2026

2025 թվականի համար էլեկտրական էներգիայի և բնական գազի սակագները չեն բարձրացրել, մնացել են անփոփոխ, ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Մեսրոպյանի խոսքով՝ 2025 թվականի տարեվերջի դրությամբ շուկայի մրցակցային հատվածում գործել են 645 սպառողներ, այդ թվում՝ 45 որակավորված սպառողներ, ակտիվ գործունեություն իրականացնող 13 շուկայի մատակարարներ, 9 թրեյդերներ և 216 մրցակցային էլեկտրակայաններ։ 

ՀԷՑ-ը 2025-ի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով 145.536 բաժանորդների վճարել է ընդհանուր 285 միլիոն դրամ տույժ։

ՀԾԿՀ նախագահնը նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդման հիման վրա ՀԷՑ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, դադարեցվել է ընկերության էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը։

2025 թվականին հանձնաժողովը վարչական վարույթներ է հարուցել նաև հանրային ծառայությունների ոլորտի այլ կարգավորող անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ կիրառվել են ընդհանուր 51 միլիոն դրամ չափով տույժեր։