Իմ և Հակոբ Ասլանյանի կուսակցությունը` ՄԱՍԿ-ը, Պետական ռեգիստրի կողմից երեկ գրանցվել է․ Հովիկ Աղազարյան


Իմ և Հակոբ Ասլանյանի կուսակցությունը` ՄԱՍԿ-ը, Պետական ռեգիստրի կողմից երեկ գրանցվել է․ Հովիկ Աղազարյան
Փետրվար 14 23:12 2026

Իմ և Հակոբ Ասլանյանի կուսակցությունը` ՄԱՍԿ-ը, Պետական ռեգիստրի գործակալության կողմից երեկ գրանցվել է, այս մասին Aysor.am-ին ասել է Հովիկ Աղազարյանը։

 

 

Աղազարյանը նաև տեղեկացրել է՝ ընտրություններին մասնակցելու որոշում ունեն, ձևաչափը պետք է քննարկեն Հակոբ Ասլանյանի հետ։  

 

«Դա էլ մինչև մարտի 15-ը կհստակեցնենք։ Այսօրվա քաղաքական իրավիճակը, ցավոք,  մեզ լավատեսություն չի ներշնչում։ Մենք համոզված ենք, որ մեր համեստ հնարավորություններով պետք է ամեն ինչ անենք՝ իրավիճակը փոխելու համար»,-նշել է Աղազարյանը։

 

Թե ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն՝ դա էլ կասեն մինչև մարտի 15-ը։