Հղում կատարելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմանը՝ արդեն իսկ դիմել եմ Քննչական մարմնին. Արամ Վարդևանյան


Հղում կատարելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմանը՝ արդեն իսկ դիմել եմ Քննչական մարմնին. Արամ Վարդևանյան
Փետրվար 14 15:47 2026

Փաստաբան Արամ Վարդևանյանը ծանոթացել է իշխանական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին, ըստ որոնց, իբրև, Սամվել Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալու, կամ նույնիսկ հարցազրույց տալու սահմանափակում առկա չէ:

 

«Ի դեպ, հղում կատարելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմանը՝ արդեն իսկ դիմել եմ Քննչական մարմնին, որ նոր դիրքորոշում ստանամ: Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. թող նույն իրավապահներն արձագանքեն այդ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին, կամ ինձ և այլևս ուղիղ արձանագրեն, որ «նման սահմանափակումներ Սամվել Կարապետյանի նկատմամբ առկա չեն»:

 

Բարդ խնդիր չէ»,- հայտարարել է Վարդևանյանը։