Թող հանգիստ նստեն տեղները. Ալեն Սիմոնյանը Սփյուռքի այն գործիչներին, ովքեր կառավարությանը կոչ էին արել չխառնվել Եկեղեցու ներքին գործերին


Թող հանգիստ նստեն տեղները. Ալեն Սիմոնյանը Սփյուռքի այն գործիչներին, ովքեր կառավարությանը կոչ էին արել չխառնվել Եկեղեցու ներքին գործերին
Փետրվար 14 13:49 2026

Սփյուռքի գործիչներ Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վահե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը և Պերճ Սեդրակյանը հանդես էին եկել հայտարարությամբ՝ կառավարությանը կոչ անելով չխառնվել Եկեղեցու ներքին գործերին։

 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձավ այս հայտարարությանն ու ասաց՝ դիմադրելու են։

 

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ բարերարները ժամանակին փողեր ու նվերներ են տվել Հայաստանի ղեկավարությանը ու մտածել են, որ Հայաստանն իրենց «դուքյանն է»։

 

«2018 թվականից այս կողմ չկա մեկը, որ կարող է ասել, որ մենք իրենցից մի նվեր ենք վերցրել կամ մի բան ենք պարտք։ Ասում եմ՝ թող հանգիստ նստեն տեղները, քթները չխոթեն ՀՀ ինքնիշխանության, անկախության ու ինքնավարության դաշտ, Հայաստանը տեր ունի՝ ժողովուրդն է»,- ասաց ՔՊ-ականը։