ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ մեքենայով երթևեկում է խորը փոսերով լի երևանյան փողոցներով և ասում.
«Սիրելի հայրենակիցներ, տեսեք թե ինչ է կատարվում Երևան քաղաքի փողոցներում, ամենուր խրամատներ, մարդաբոյ փոսեր։ Տեսեք, թե միլիարդավոր դրամների մսխումն ինչպես է կատարվում։ Սա իբր մի քանի ամիս առաջ վերանորոգած փողոց է, գրեթե անանցանելի վիճակ, տասնյակ վնասված մեքեննաներ։ ՔՊ-ականների բնութագրմամբ, սա ընդամենը ճաքեր են, բայց ինչպես երկիրն են կարկատել, այնպես էլ ճանապարհները՝ իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով իբր ասֆալտապատման աշխատանքներ կատարել։
Ասում են՝ ինչ-ինչ, բայց ասֆալտ անել գիտենք։ Պարզվում է ասֆալտ անել էլ չգիտեն, ասֆալտը՝ ասֆալտ չէ, ո՛չ նորմերն են պահպանվում, ո՛չ չափորոշիչները և այդ մսխված գումարները մեր քաղաքացիներն իրենց մաշկի վրա զգում են՝ մի քանի օրը մեկ մեքենան տանելով վերանորոգման»։










