Նույնիսկ ամենապարզ ենթակառուցվածքային աշխատանքները դարձել են քաղաքական շահարկումների բեմ. Առաքելյան


Նույնիսկ ամենապարզ ենթակառուցվածքային աշխատանքները դարձել են քաղաքական շահարկումների բեմ. Առաքելյան
Փետրվար 13 23:21 2026

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․ «Փոսերով լի ավտոճանապարհներ, կիսաքանդ ասֆալտ և անորակ ենթակառուցվածքներ․ Հայաստանի ճանապարհների վիճակը դարձել է իրական վտանգ վարորդների և հետիոտների համար։ Այս անընդունելի իրավիճակի պատճառները հիմնականում երկուսն են՝ միլիոնավոր դոլարների հասնող կոռուպցիա, որը թաքցված է փիառի տակ և պետական համակարգի անկարողություն՝ ապահովելու իրական արդյունքներ։

Ասֆալտապատման և ենթակառուցվածքային նախագծերի անորակությունն ակնհայտ է և ցույց է տալիս այս իշխանությունների անարդյունավետ կառավարումն ու կոռուպցիոն գործելաոճը։ Նույնիսկ ամենապարզ ենթակառուցվածքային աշխատանքները դարձել են քաղաքական շահարկումների բեմ։ Եվ նաև հենց այս պատճառով Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի՝ ձևավորելու արդյունավետ, պատասխանատու և հաշվետու կառավարում, որը ծառայելու է հանրության շահին բոլոր ոլորտներում»: