Երկքաղաքացիությունն ընդունելի է, բայց դժվար եմ պատկերացնում, որ երկրի կենսական շահերին ավելի նախապատվություն պետք է տա վարչապետի պաշտոնում առաջադրված տվյալ քաղաքացին. Արփինե Սարգսյան


Երկքաղաքացիությունն ընդունելի է, բայց դժվար եմ պատկերացնում, որ երկրի կենսական շահերին ավելի նախապատվություն պետք է տա վարչապետի պաշտոնում առաջադրված տվյալ քաղաքացին. Արփինե Սարգսյան
Փետրվար 13 16:23 2026

Մեր քաղաքացիության ինստիտուտը դեֆորմացված է. այս մասին ամփոփիչ ասուլիսում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից մի քանի երկրի քաղաքացի հանդիսացող Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հնարավորությանը։

Նա նշեց, որ ինքը բնավ երկքաղաքացիության ինստիտուտին դեմ չէ։ «Եվ շարունակելու ենք պահպանել երկքաղաքացիության ինստիտուտը, բայց հատկապես սահմանադրական և տարբեր պաշտոններում, այդ թվում՝ վարչապետի պաշտոնում չեմ ընդունում այնպիսի իրավիճակ, որ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու, որի շահերի կենտրոնը լինի միայն ՀՀ-ում»,– ասաց նա։

Կոնկրետ Սամվել Կարապետյանի առաջադրման մասով նշեց. «Մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ երկրի կենսական շահերին ավելի նախապատվություն պետք է տա տվյալ քաղաքացին։ Վարչապետ պետք է լինի այն անձը, ում շահերի կենտրոնը միայն ՀՀ-ն է։

Ինչ վերաբերում է տարբեր իրավական մեկնաբանություններին, տվյալ հարցի մասով, փաստորեն հնարավոր է ստեղծագործ նմանատիպ շառագրգիռ միտք ունենալ նաև իրավաբանությունում։ Կհորդորեմ բոլորիս՝ իրատեսականության զգացողությունը չկորցնել»,– ասաց նա։