Հրդեհ՝ «Առինջ մոլ»-ի հայտնի ջահերի սրահում, ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ


Հրդեհ՝ «Առինջ մոլ»-ի հայտնի ջահերի սրահում, ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
Փետրվար 13 13:16 2026

Այսօր՝ փետրվարի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Առինջ մոլ»-ում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Առինջ մոլ»-ի թիվ 304 տաղավարում, որն ավելի շատ հայտնի է ջահերի վաճառքի սրահ, և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են «Առինջ մոլ»-ի աշխատակիցները։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Տարածքը սահմանազատել են պարեկները։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Թե ինչն է եղել կրակի պատճառը, պարզվում է։