Մասիսում կինը ոստիկանությունում հայտնել է, որ հարևանուհին թունավորել է իր սագին և բադին


Մասիսում կինը ոստիկանությունում հայտնել է, որ հարևանուհին թունավորել է իր սագին և բադին
Փետրվար 13 10:32 2026

Հունվարի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

 

Ոստիկանություն է դիմել Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Իրինա Թ․-ն և հայտնել, որ իր հարևանուհին՝ 65-ամյա Սվետիկ Բ․-ն, մի քանի օրվա ընթացքում թունավորել է իրեն պատկանող, իր բակում գտնվող երկու սագերին և մեկ բադին՝ պատճառելով մոտ 23 հազար դրամի վնաս։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։