ՔՊ-ականները բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ. Մակինյան


ՔՊ-ականները բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ. Մակինյան
Փետրվար 12 23:44 2026

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔՊ-ականները գրառումներ են անում և քննադատում՝ պնդելով, թե Սամվել Կարապետյանի աջակիցները ցանկանում են փոխել ՀՀ Սահմանադրությունը մեկ անձի՝ Սամվել Կարապետյանի պաշտոնավարման համար։ Լո՞ւրջ։

 

Դուք չէի՞ք, որ 2020 թվականին բացառապես Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից ազատելու նպատակով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցիք։

 

Ընդ որում՝ փոփոխությունները իրականացվեցին մեկ օրում՝ ըստ էության ուղղված լինելով մեկ անձի պաշտոնավարումը դադարեցնելուն։

 

Ավելին, այդ քայլին գնացիք այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ նրա նկատմամբ իրականացվող քաղաքական գործընթացները արդյունք չեն տալիս։

 

Ուստի, ով՝ ով, բայց ՔՊ-ականները նվազագույնը բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ»։