Մոդուլային ատոմակայանի կառուցման սոուսի ներքո Մեծամորի ատոմակայանը կփակվի․ Մարուքյան


Մոդուլային ատոմակայանի կառուցման սոուսի ներքո Մեծամորի ատոմակայանը կփակվի․ Մարուքյան
Փետրվար 12 22:23 2026

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․

 

«Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։

 

Խաղաղ միջուկային էներգետիկայի համագործակցության մասին բազմիցս խոսել եմ և ասել, որ եթե Հայաստանն ուզում է Միացյալ Նահանգների հետ միասին ատոմակայան կառուցել, պետք է ոչ թե փոքր մոդուլային ատոմակայան կառուցի, այլ ռեակտոր, որը կունենա նախկինի հզորությունը։

 

Չգիտեմ՝ մոդուլային ատոմակայանի կառուցումը տեղի կունենա, թե՞ ոչ, բայց գիտեմ, որ մոդուլային ատոմակայանի կառուցման սոուսի ներքո Մեծամորի ատոմակայանը կփակվի …»: